2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն խոսել է «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Լեո Մեսիի մասին, հայտնում է GiveMeSport-ը:
«Չեմ կարող ասել, որ Լեո Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, որովհետև կան Դիեգո Մարադոնոն, Պելեն ու Ռոնալդոն: Դժվար է այդ հարցին պատասխանելը: Վստահ եմ, որ Մեսին լավագույնն է իր ժամանակաշրջանում»,- ասել է Ռոնալդինյոն:
Ռոնալդինյոն ու Մեսին միասին խաղացել են «Բարսելոնայում» (2003-2008թթ.):


