Logo

«Չեմ կարող ընտրություն կատարել ընկերներիս միջև»․ Կիլիան Մբապե

14:52 / 10.09.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ այս տարի «Ոսկե գնդակը» նվաճելու շանսեր չունի, տեղեկացնում է L'Équipe-ը։ 

«Այս տարի «Ոսկե գնդակը» հաղթել չեմ կարող։ Հրաշալի մրցաշրջան են անցկացրել Ուսման Դեմբելեն ու Աշրաֆ Հաքիմին։ Ընկերներիս միջև ընտրություն կատարել չեմ կարող, բայց կարծում եմ՝ երկուսն էլ արժանի են։ Երջանիկ կլինեմ, եթե նրանցից մեկը նվաճի հեղինակավոր մրցանակը»,- ասել է Մբապեն:

Կիլիան Մբապեն, Ուսման Դեմբելեն ու Աշրաֆ Հակիմին «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անվանացանկում են։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ