Logo

«Չեմ խելագարվել». Լեգենդար մարզիչը հերքել է աշխատանքի վերադառնալու լուրը

14:50 / 18.02.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին հերքել է լուրը, թե պատրաստվում է վերադառնալ մարզչական աշխատանքի, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

«Կատակո՞ւմ եք: Ես ֆուտբոլին եմ նվիրել ամբողջ կյանքս, բայց արդեն 78 տարեկան եմ: Ինչպե՞ս կարող եմ այս տարիքում վերադառնալ ֆուտբոլ: Դեռ չեմ խելագարվել: Պարզապես թյուրիմացություն է եղել: Ես խոսել եմ Ադրիանո Գալիանիի հետ և ասել, որ եթե «Մոնցային» օգնություն է հարկավոր, ապա հասանելի եմ, բայց ոչ՝ որպես գլխավոր մարզիչ: Պարզապես ուզում եմ օգնել, որովհետև պարտական եմ Գալիանիին ու Բեռլուսկոնիին»,- ասել է Սակին:

78-ամյա մասնագետը վերջին անգամ մարզչական աշխատանքի եղել է 2001 թ. հունվար-փետրվար ժամանակահատվածում, երբ աշխատել է իտալական «Պարմայում»։ 1987-91 ու 1996-97 թվականներին Սակին գլխավորել է «Միլանը»: «Ռոսոներին» նրա հետ նվաճել է 9 տիտղոս, այդ թվում՝ Եվրոպական չեմպիոնների գավաթ (այժմ՝ Չեմպիոնների լիգա):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ