Logo

Чемпионат. «Ցրվենա Զվեզդան» Թիկնիզյանի տրանսֆերի համար նոր առաջարկ է արել «Լոկոմոտիվին»

18:22 / 01.06.2025Ֆուտբոլ
null

«Ցրվենա Զվեզդան» շարունակում է քայլեր ձեռնարկել` Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին ձեռք բերելու համար, գրում է Чемпионат-ը։

Սերբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար նոր` բարելավված առաջարկ է արել «Լոկոմոտիվին»։ Այժմ Բելգրադը ներկայացնող ակումբը պատրաստ է վճարել 2 միլիոն եվրո ու տարբեր բոնուսներ։

«Լոկոմոտիվը» մտադիր է ընդունել առաջարկը, Թիկնիզյանը նույնպես կողմ է կարիերայի շարունակության այդ տարբերակին։

Օրեր առաջ «Ցրվենա Զվեզդան» հայ պաշտպանի համար առաջարկել էր 1,3 միլիոն եվրո։ Առաջարկում նախատեսված էր նաև 700 հազար եվրո պարգևավճար։

Թիկնիզյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում  հեռանալ «Լոկոմոտիվից»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ