Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Чемпионат-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականում:
Սպերցյանը «Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և ասիստ էր գրանցել:
ՌՊԼ, 1-ին տուրի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Чемпионат-ի.
Դարպասապահ՝ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։
Պաշտպաններ՝ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։
Կիսապաշտպաններ՝ Վլադիսլավ Սաուս («Բալթիկա»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Մատվեյ Կիսլյակ (ԲԿՄԱ), Մարկինյոս («Սպարտակ»)։
Հարձակվողներ՝ Ալեքսանդր Ռուդենկո («Լոկոմոտիվ»), Իվան Կոմարով («Ռոստով»)։
Գլխավոր մարզիչ՝ Անդրեյ Տալալաև («Բալթիկա»)։