Logo

Չեմպիոնական պայքարը շարունակվում է. «Նոան» ու «Փյունիկը» չպարզեցին հաղթողին

21:01 / 31.03.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» ու «Փյունիկը» չպազրեցին հաղթողին. գրանցվեց 1-1 հաշիվը։

8-րդ րոպեին «Փյունիկին» առաջ մղեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, իսկ «Նոային» 84-րդ րոպեին պարտությունից փրկեց Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։

Այս ոչ-ոքիից հետո «Փյունիկը» վաստակեց 56 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Նոան» նույնպես 56 միավոր ունի և լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր

«Նոա» - «Փյունիկ»` 1-1

Գոռ Մանվելյան, 84 - Յուսուֆ Օտուբանջո, 8

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ