Ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Մյունխենի «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» միջև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին հանդիպումը, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Տյուրպենին եզրերում կօգնեն նրա հայրենակիցներ Նիկոլյա Դանոն և Բենժամեն Պաժեն։ Չորրորդ պաշտոնյան կլինի շվեյցարացի Սանդրո Շարերը: VAR-ի վրա նույնպես կաշխատեն ֆրանսիացիները՝ Ժերոմ Բրիսարը և Վիլի Դելաժոն:
Դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքով:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Դորտմունդի «Բորուսիան» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն: