ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում փետրվարի 22-ին տեղի կունենան 1/8 եզրափակիչի վերջին երկու դիմակայությունների առաջին հանդիպումները:
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» կընդունի պորտուգալական «Պորտուին», գերմանական «Լայպցիգը» սեփական խաղադաշտում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ «Ինտերի» կազմում մեկնարկից խաղը կսկսի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Ինտեր» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)
«Ինտեր». Օնանա, Շկրինիար, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Մարտինես, Ջեկո:
«Պորտու». Կոշտա, Պեպե, Մարկանո, Մարիու, Զանուսի, Գալենո, Գրույիչ, Ուրիբե, Օտավիո, Պեպե, Թարեմի:
«Լայպցիգ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Լայպցիգ». Բլաշիչ, Կլոստերման, Օրբան, Գվարդիոլ, Հալստենբերգ, Լայմեր, Շլագեր, Սոբոսլայ, Ֆորսբերգ, Վերներ, Սիլվա:
«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Ակե, Դիաշ, Ականջի, Ուոքեր, Գյունդոգան, Ռոդրի, Գրիլիշ, Սիլվա, Մահրեզ, Հոլանդ:
«Ինտեր» - «Պորտու» խաղը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում, իսկ «Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը՝ «Վիվառո Սպորտ+»-ի: Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:


