ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում ավարտվեց 5-րդ տուրը:
Երկրորդ խաղային օրվա կենտրոնական միցավեճում գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» «Էնֆիլդում» հյուրընկալվեց անգլիական «Լիվերպուլին» և պարտվեց 0-2 հաշվով:
Առաջին խաղակեսում Արնե Սլոթի գլխավորած թիմը երեք դիպուկ հարված կաատարեց, տպավորիչ սեյվեր կատարեց «Արքայական ակումբի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան: «Ռեալը» 5 հարված կատարեց, ոչ մեկը դիպուկ չէր:
Երկրորդ խաղակեսում անգլիական գրանդն ավելացրեց ճնշումը և 52-րդ րոպեին արգենտինաացի կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերի դիպուկ հարվածի շնորհիվ բացեց հաշիվը:
60-րդ րոպեին «Լիվերպուլի» շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը տուգանային հրապարակում խախտեց կանոնները փոխարինման դուրս եկած իսպանացի վինգեր Լուկաս Վասկեսի նկատմամբ: Մրցավարը 11-մետրանոց նշանակեց: Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հարվածեց նշակետից, գեղեցիկ ցատկով գնդակը հեռացրեց «Լիվերպուլի» իռլանդացի դարպասապահ Կելեհերը: Մբապեն չկարողացավ 50-րդ գոլը խփել գլխավոր եվրագավաթում: Ի դեպ, սա այս խաղում «Ռեալի» առաջին դիպուկ հարվածն է:
70-րդ րոպեին էլ 11-մետրանոց վաստակեց տանտերերի եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, ինքն էլ հարվածեց նշակետից, սակայն ոչ դիպուկ:
Այնուամենայնիվ, 6 րոպե անց փոխարինման դուրս եկած հոլանդացի հարձակվող Քոդի Գակպոն գլխի հարվածով դրեց խաղի վերջակետը` 2-0:
«Լիվերպուլը» 15 միավորով միանձնյա առաջատարն է, իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած «Ռեալը» երկրորդ անընդմեջ պարտությունից հետո 6 միավորով 24-րդն է: Ընդհանուր առմամբ` «Ռեալը» երկու հաղթանակ և երեք պարտություն ունի:
Հաղթանակներ տարան նաև Դորտմունդի «Բորուսիան», ֆրանսիական «Լիլը», Լիսաբոնի «Բենֆիկան», հոլանդական ՊՍՎ-ն: Անգլիական «Ասթոն Վիլան» ու Թուրինի «Յուվենտուսն» էլ գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին` 0-0:
«Բորուսիան» 12 միավորով չորրորդն է, «Մոնակոն» ու «Ասթոն Վիլան» 10-ական միավորով բաժանում են 8-9-րդ տեղերը: «Յուվենտուսը» 8 միավորով 18-րդն է:
Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, 5-րդ տուր
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 2-0 ((տեսանյութ)
Ալեքսիս Մաքալիստեր, 52, Քոդի Գակպո, 76
Չիրացրած 11-մետրանոցներ` Կիլիան Մբապե, 61 («Ռեալ»), Մոհամեդ Սալահ, 70 («Լիվերպուլ»)
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 0-3 (տեսանյութ)
Ջեյմի Գիտենս, 41, Ռամի Բերսեբաինի, 56, Սերու Գիրասի, 90
«Ասթոն Վիլա» (Անգլիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0-0 (տեսանյութ)
«Բոլոնիա» (Իտալիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 1-2 (տեսանյութ)
Ջոն Լուկումի, 63 - Նգաայել Մուկաու, 44, 66
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 1-1 (տեսանյութ)
Դայզեն Մաեդա, 60 - Քեմերոն Քարթեր-Վիքերս, 26 (ինքնագոլ)
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2-3 (տեսանյութ)
Էլիս Բեն-Սեգիր, 13, Սունգուտու Մագասա, 67 - Վանգելիս Պավլիդիս, 48, Արտուր Կաբրալ, 84, Զեկի Ամդունի, 88
Հեռացում` Վիլֆրեդ Սինգո, 58 («Մոնակո»)
ՊՍՎ (Նիդերլանդներ) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 3-2 (տեսանյութ)
Մալիկ Թիլման, 87, 90, Ռիկարդո Պեպի, 90+5 - Դանիլո Սիկան, 8, Ալեքսանդր Զուբկով, 37
Հեռացում` Պեդրինյո, 69 («Շախտյոր»)