Logo

ՉԼ-ի լավագույն ֆուտբոլիստը, լավագույն երիտասարդ ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը

19:48 / 03.06.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկությունը:

Նորընծա գավաթակիր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը ճանաչվել է ավարտված խաղարկության լավագույն ֆուտբոլիստ: 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 10 հանդիպման, դարձել 6 գոլի և 5 ասիստի հեղինակ: Վինիսիուսը գոլերից մեկը խփել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ եզրափակիչում (2-0):

«Արքայական ակումբի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն էլ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստն անցկացրած 11 խաղում դարձել է չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Բելինգեմն ասիստներից մեկը կատարել է եզրափակիչում՝ օգնելով հաջողության հասնել Վինիսիուսին:

Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկության խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ․ Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ»)։

Պաշտպաններ․ Յան Մատսեն («Բորուսիա Դորտմունդ»), Մատս Հումելս («Բորուսիա Դորտմունդ»), Անտոնիո Ռյուդիգեր, Դանի Կարվախալ (երկուսն էլ՝ «Ռեալ»)։

Կիսապաշտպաններ․ Վիտինյա (ՊՍԺ), Մարսել Զաբիտցեր («Բորուսիա Դորտմունդ»), Ջուդ Բելինգեմ («Ռեալ»)։

Հարձակվողներ․ Վինիսիուս («Ռեալ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Բավարիա»)։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 15-րդ անգամ է դարձել Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա