ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունների առաջին հանդիպումներից հետո ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Լավագույնի կոչմանը հավակնում են Վինիսիուս Ժունիորը («Ռեալ»), Իրվինգ Լոսանոն («Նապոլի»), Հաքան Չալհանօղլուն («Ինտեր») և Ռիյադ Մահրեզը («Մանչեսթեր Սիթի»):
Բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը դուբլ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել անգլիական «Լիվերպուլի» դեմ արտագնա խաղում (5-2), մեքսիկացի վինգեր Լոսանոն գոլային փոխանցում էր կատարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայում կայացած հանդիպմանը (2-0), կիսապաշտպան Չալհանօղլուն մասնակցել էր պորտուգալական «Պորտուի» դեմ տնային խաղին (1-0), ալժիրցի եզրային հարձակվող Մահրեզը խփել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» միակ գոլը գերմանական «Լայպցիգի» դեմ արտագնա խաղում (1-1):
Who did it best this week? ⭐ @PlayStationEU || #UCLPOTW
— UEFA Champions League (@ChampionsLeague) February 22, 2023


