Logo

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները (ֆոտո)

10:14 / 09.03.2023ՍՊՈՐՏ
null

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

Լավագույնի կոչմանը հավակնում են Ֆիկայո Տոմորին («Միլան»), Մարկ Կուկուռելիան («Չելսի»), Թոմաս Մյուլերը («Բավարիա») և Ռաֆա Սիլվան («Բենֆիկա»):

Այս ֆուտբոլիստներից միայն Ռաֆա Սիլվան էր աչքի ընկել գոլով: Լիսաբոնի «Բենֆիկայի» պորտուգալացի կիսապաշտպանը տնային խաղում գրավել էր Բելգիայի չեմպիոն «Բրյուգեի» դարպասը (5-1):

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի չորս պատասխան խաղերից հետո քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Բենֆիկան», Լոնդոնի «Չելսին», Մյունխենի «Բավարիան» և իտալական «Միլանը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ