ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայությունների պատասխան խաղերից հետո ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Լավագույնի կոչմանը հավակնում են Ֆեդերիկո Վալվերդեն («Ռեալ»), Ռաֆայել Լեաուն («Միլան»), Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի») և Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»):
Վալվերդեն մեկ ասիստ էր կատարել Լոնդոնի «Չելսիի» դեմ արտագնա խաղում (2-0), Լեաուն տպավորիչ անցումից հետո գոլային փոխանցում էր կատարել իտալական «Նապոլիի» դեմ արտագնա մրցավեճում (1-1), Դե Բրույնեն նույնպես արդյունավետ փոխանցման հեղինակ էր դարձել Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայում կայացած հանդիպմանը (1-1), իսկ Մարտինեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ տնային խաղում (3-3):
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» կիսաեզրափակիչում երկխաղյա դիմակայություն կանցկացնի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ: Առաջին խաղը տեղի կունենա մայիսի 9-ին Մադրիդում, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 17-ին Անգլիայում:
Իտալիայի չեմպիոն «Միլանի» և փոխչեմպիոն «Ինտերի» դիմակայության առաջին խաղը կկայանա մայիսի 10-ին, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 16-ին: