ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը:
Լավագույնի կոչման համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիական ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն և Դորտմունդի «Բորուսիայի» գվինեացի ռմբարկու Սերու Գիրասին:
Հիշեցնենք, որ նախորդ խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Զինագործների» կիսապաշտպան Դեկլան Ռայսը:


