ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունների առաջին հանդիպումներից հետո ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլի հավակնորդներին:
Լավագույն գոլի կոչմանը հավակնում են Դարվին Նունյեսը («Լիվերպուլ»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ»), Կարիմ Բենզեման («Ռեալ») և Ջովանի Դի Լորենցոն («Նապոլի»):
Նունյեսի, Վինիսիուսի և Բենզեմայի գոլերը գրանցվել էին անգլիական «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» միջև «Էնֆիլդում» կայացած խաղում, որում 5-2 հաշվով կամային հաղթանակի էր հասել Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը:
Դի Լորենցոն արտագնա խաղում գրավել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը, իտալական «Նապոլին» հաղթել էր 2-0 հաշվով:


