Logo

Չեմպիոնների լիգա․ Որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության արդյունքները

15:00 / 07.08.2023Ֆուտբոլ
null

Շվեյցարիայի Նիոն քաղաքում օգոստոսի 7-ին կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսրայելական «Մաքաբի Հայֆայի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ։

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 22-23-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ

«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) / «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) – «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա»)

«Անտվերպեն» (Բելգիա) – ԱԵԿ (Հունաստան) / «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)

«Ռակուվ» (Լեհաստան) / «Արիս Լիմասոլ» (Կիպրոս) – «Կոպենհագեն» (Դանիա) / «Սպարտա Պրահա» (Չեխիա)

«Կլակսվիկ» (Ֆարերյան կղզիներ) / «Մոլդե» (Նորվեգիա) – «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա) / «Գալաթասարայ» (Թուրքիա)

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) / «Սերվետ» (Շվեյցարիա) – «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) / «Շտուրմ» (Ավստրիա)

«Բրագա» (Պորտուգալիա) / «Բաչկա-Տոպոլա» (Սերբիա) – «Պանատինաիկոս» (Հունաստան) / «Մարսել» (Ֆրանսիա)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ