Logo

Չեմպիոնների լիգա. «Զրինսկի» - «Ուրարտու» խաղի մրցավարները

09:46 / 17.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիի» և Հայաստանի նորընծա չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմը, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Պետեր Կյեսգորը, որին եզրերում կօգնեն Յեսպեր Դալն ու Վիկտոր Սկիտեն, չորրորդ պաշտոնյան Յակոբ Կառլսենն է:

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ուրարտուն» 0-1 հաշվով տնային պարտություն էր կրել Բոսնիա-Հերցեգովինայի չեմպիոնից: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ ուժերը կչափի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա