Logo

Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու դեպքում Փոթերը չի հեռացվի «Չելսիից»

14:37 / 02.02.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերի ապագայի վերաբերյալ:

The Guardian-ի հաղորդմամբ՝ «Չելսիի» ղեկավարներն անգլիացի մասնագետին չեն հեռացնի զբաղեցրած պաշտոնից, եթե անգամ անգլիական ակումբը չնվաճի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր:

Ակումբի ղեկավարությունը չի ակնկալում, որ թիմն արագ հաջողություններ կունենա Փոթերի գլխավորությամբ: 47-ամյա մասնագետին ժամանակ կտրվի կառուցելու ուժեղ թիմ, որը կարող է ապագայում պայքարել տիտղոսների համար:

Գրեմ Փոթերը նախորդ տարվա սեպտեմբերի 8-ից է գլխավորում «Չելսին», պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Չելսին» 20 խաղից հետո 29 միավորով 10-րդն է և 10 միավոր է զիջում լավագույն քառյակը եզրափակող «Մանչեսթեր Յունայթեդին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ