
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը կմեկնարկի ապրիլի 3-ին: Թերևս մրցաշարի ամենահետաքրքիր փուլերից մեկը, որտեղ միշտ ականատես ենք լինում անզիջում և անձնուրաց պայքարի: Այս տարի «Բավարիան», «Սևիլիան», «Յուվենտուսը», Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Ռոման», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» կվիճարկեն կիսաեզրափակիչի ուղեգրերը: Մինչև հայտնի դառնան 1/4 եզրափակիչի հաղթող թիմերի անունները, Bleacher Report-ը ներկայացրել է ՉԼ-ում լավագույնս հանդես եկող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:


