Logo

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների տպավորիչ նվաճումը

16:36 / 02.06.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել են Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկության լավագույն ռմբարկու:

Երկուսն էլ դարձել են 8 գոլի հեղինակ: Մբապեն և Քեյնը գլխավոր եվրագավաթի ավարտված խաղարկությունում մասնակցել են 12-ական հանդիպման:

Squawka վիճակագրական ռեսուրսը հայտնում է, որ Մբապեն և Քեյնը պատմության 5-րդ և 6-րդ ֆուտբոլիստները դարձան, որոնք լավագույն ռմբարկու են ճանաչվել աշխարհի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում:

Քեյնը 2018 թվականին Ռուսաստանում կայացած Մունդիալում էր նվաճել «Ոսկե խաղակոշիկը», իսկ Մբապեն՝ 2022 թվականին Կատարում անցկացված աշխարհի առաջնությունում:

Մինչև այս նման նվաճման էին հասել նաև ֆրանսիացի Ժյուստ Ֆոնտենը, հունգարացի Ֆլորիան Ալբերտը, պորտուգալացի Էուսեբիոն և իտալացի Պաոլո Ռոսին։

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 2-0 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային» և 15-րդ անգամ նվաճել այս մրցաշարի գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա