Logo

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը

15:14 / 15.03.2024Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում մարտի 15-ին կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ու կիսաեզրափակիչի վիճակահանությունը։

Մրցաշարի գործող գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։ Այս թիմերը երրորդ տարին անընդմեջ կհանդիպեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 9-ին և 10-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 16-ին և 17-ին: Կիսաեզրափակիչների առաջին խաղերը նախատեսված են ապրիլի 30-ին և մայիսի 1-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մայիսի 7-ին և 8-ին: Եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Չեմպիոնների լիգա, քառորդ  եզրափակիչ

«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Կիսաեզրափակիչ

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)/«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)/«Բարսելոնա» (Իսպանիա)

«Արսենալ» (Անգլիա)/«Բավարիա» (Գերմանիա) – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)/«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ