ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի հիմնական փուլի վերջին` 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Շաբաթվա թիմում ընդգրկված են Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ»), Արյան Մալիչը («Շտուրմ Գրաց»), Ռոնալդ Արաուխոն («Բարսելոնա»), Նիկոլաս Օտամենդին («Բենֆիկա»), Միտչել Բակերը («Լիլ»), Մատեո Կովաչիչը («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Պավլովիչը («Բավարիա»), Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Մորգան Ռոջերսը («Ասթոն Վիլա»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո Մադրիդ») և Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»)։


