Logo

Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

20:36 / 08.05.2025• Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը կիսաեզրափակիչի պատասխան խաղերից հետո ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը:

Չորսական ներկայացուցիչ ունեն ֆրանսիական ՊՍԺ-ն և Միլանի «Ինտերը», երեք ֆուտբոլիստ է ընդգրկված կատալոնական «Բարսելոնայից»:

Հիշեցնենք, որ «Ինտերը» տանը 4-3 հաշվով հաղթանակ է կորզել «Բարսելոնայից»` վճռորոշ գոլը խփելով լրացուցիչ ժամանակում (առաջին խաղը` 3-3), ՊՍԺ-ն էլ Փարիզում 2-1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Արսենալին» (առաջին խաղը` 1-0):

«Ինտեր» - ՊՍԺ եզրափակիչը կանցկացվի մայիսի 31-ին Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում, Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկի և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ