Logo

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը

20:06 / 19.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կատալոնական «Բարսելոնայի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

27-ամյա Ռեշֆորդն անգլիական «Նյուքասլի» դեմ Լիգայի փուլի առաջի տուրի արտագնա խաղում (2-1) դուբլ էր գրանցել՝ բացելով գոլերի հաշիվն Իսպանիայի չեմպիոնի կազմում:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Դուշան Վլախովիչը («Յուվենտուս»), Ֆրանսիշկու Տրինկանը («Սպորտինգ») և Մարկուս Թյուրամը («Ինտեր»)։

Մրցաշարի մամուլի ծառայությունը նաև ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը`

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ