Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Պորտուգալական թիմը հիմնական փուլի չորրորդ տուրում ընդունել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» և Դյոկերեշի հեթ-տրիկի շնորհիվ հաղթել 4-1 հաշվով:
Ընդհանուր առմամբ` 26-ամյա ֆուտբոլիստը գլխավոր եվրագավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած չորս խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:
Քվեարկությամբ երկրորդ տեղը զբաղեցրել է Լուիս Դիասը («Լիվերպուլ»), երրորդը՝ Նիկոլաս-Գերիտ Կյունը («Սելթիկ»), չորրորդը՝ Կարիմ Կոնատեն («Զալցբուրգ»):