Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ է նշանակվել Խուան Կառլոս Կարսեդոն, հաղորդում է ռուսական ակումբի կայքը:
52-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Իսպանացին 2012թ. արդեն աշխատել է մոսկովյան ակումբում՝ որպես Ունայ Էմերիի օգնական:
Կարսեդոն գլխավոր մարզիչ է աշխատել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Իբիցան», «Սարագոսան» և «Պաֆոսը»: Վերջինի հետ նա հաղթել է Կիպրոսի առաջնությունն ու գավաթը, ինչպես նաև թիմին դուրս է բերել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլ:
ՉԼ Լիգայի փուլում «Պաֆոսը» 6 խաղում վաստակել է 6 միավոր: Կարսեդոյի թիմը հաղթել է «Վիլյառեալին», ոչ-ոքի է գրանցել «Օլիմպիակոսի», «Կայրաթի» ու «Մոնակոյի» հետ, պարտվել է «Բավարիային» ու «Յուվենտուսին»:
Ռուսաստանի առաջնության 18 տուրից հետո «Սպարտակը» 6-րդ տեղում է, 11 միավորով հետ է առաջատար «Կրասնոդարից»:


