Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» պաշտպան Դավիդ Լուիսը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում գրավել է «Մոնակոյի» դարպասը` դառնալով մրցաշարի պատմության մեջ գոլ խփած երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը, հայտնում է Opta-ն։
Բրազիլացի պաշտպանը մոնեգասկյան ակումբի դեմ խաղում դարպասի գրավմամբ աչքի է ընկել 38 տարեկան 218 օրականում։
Անվանի ֆուտբոլիստը զիջում է միայն «Պորտուի» լեգենդար, նախկին պաշտպան Պեպեին, որը 2023թ. դեկտեմբերին Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում Չեմպիոնների լիգայում գոլ է խփել 40 տարեկան 290 օրականում։
38 - Aged 38 years and 218 days, Pafos' David Luiz has tonight become the second-oldest player to score a UEFA Champions League goal, behind only Pepe for Porto vs Shakhtar Donetsk in December 2023 (40y 290d). Throwback. pic.twitter.com/VkVgDQCCSP
— OptaJoe (@OptaJoe) November 26, 2025
«Պաֆոս» - «Մոնակո» հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


