«Կոպենհագենի» հարձակվող Վիկտոր Դադասոնը գրավել է Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը` դառնալով Չեմպիոնների լիգայում գոլ խփած երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Դադասոնը գերմանական ակումբի դեմ Լիգայի փուլի երրորդ տուրի խաղում (2-4) գոլով է աչքի ընկել 17 տարեկան 113 օրականում։
Այդ ցուցանիշով իսլանդացի ֆուտբոլիստը զիջում է միայն Անսու Ֆաթիին («Բարսելոնա», 17 տարեկան 40 օրական) ու Լամին Յամալին («Բարսելոնա», 17 տարեկան 68 օրական)։
Դադասոնը Դանիայի չեմպիոնի կազմը համալրել է 2024թ. հուլիսին։ Նա ակումբի հիմնական թիմում անցկացնում էր երկրորդ հանդիպումը և խփել է առաջին գոլը։
👶 New entry...
— UEFA Champions League (@ChampionsLeague) October 22, 2025
Viktor Dadason: the third-youngest scorer in Champions League history 🥉#UCL pic.twitter.com/JMU2Z10bL4
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


