Logo

Չերչեսովն ասուլիսի ժամանակ վիճել է լրագրողի հետ

18:06 / 28.06.2024Ֆուտբոլ
null

Ղազախստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի մամուլի ասուլիսի ժամանակ տգեղ միջադեպ է գրանցվել:

Ղազախ լրագրողը ռուս մասնագետին հարց է ուղղել մայրենի լեզվով: Առաջին անգամ Չերչեսովը դիմել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի օգնությանը, սակայն հաջորդ հարցի ժամանակ զայրացել է ու կոպտել լրագրողին:

Միջադեպից հետո Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մարզիչը սկսել է սովորել ղազախերեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չերչեսովը հայտարարել էր, որ հասկանում է ղազախերեն և թարգմանչի կարիք չունի: Ստանիսլավ Չերչեսովը Ղազախստանի հավաքականի գլխավորել էր հունիսի 3-ին: 60-ամյա մասնագետի նախորդ թիմը եղել է հունգարական «Ֆերենցվարոշը», որտեղից նա հեռացել էր 2023-ի հուլիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ