Logo

Չերչեսովը վերադարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգա

16:34 / 06.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ստանիսլավ Չերչեսովը նշանակվել է «Ախմատի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

61-ամյա մասնագետի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 1,3 միլիոն եվրո աշխատավարձով։

Ավելի վաղ «Ախմատը» հեռացրել էր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստորոժուկին: Նրա թիմը մրցաշրջանի մեկնարկում կրել էր չորս անընդմեջ պարտություն։

Չերչեսովը 2025 թվականի հունվարին հեռացել էր Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նախկինում նա աշխատել է Ռուսաստանի հավաքականում, «Ֆերենցվարոշում», «Լեգիայում», Մոսկվայի «Սպարտակում» ու «Դինամոյում», ինչպես նաև «Ամկարում»: 2011-2013 թվականներին Չերչեսովը մարզել է «Ախմատը», որն այդ ժամանակ կոչվում էր «Թերեք»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ