Logo

Չերչեսովը՝ Զախարյանի, Զախարիասենի ու տարածված լուրերի մասին

00:20 / 03.02.2023ՍՊՈՐՏ
null

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը, որն այժմ մարզում է Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»,  «Спорт-Экспресс»-ի հետ զրուցում մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ հունգարական ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը:

- Ձեր վերջին խաղի 3 գոլերից մեկը խփեց Զախարիասենը (նորվեգացի կիսապաշտպան Քրիստոֆեր Զախարիասեն): Միգուցե դա վրիպա՞կ է, և գոլը խփել է Զախարյանը:

- Ոչ-ոչ, Զախարյանին Ռուսաստանի ազգային հավաքական հրավիրել է մեր մարզչական շտաբը, այնպես որ, նրան լավ ենք ճանաչում ու ոչ մեկի հետ չենք շփոթում (ժպտում է): Արսենը տաղանդավոր ֆուտբոլիստ է և խոստումնալից ապագա ունի: Նորվեգացի Զախարիասենը «Ֆերենցվարոշի» առաջատարներից է. նա գոլեր է խփում ու կատարում գոլային փոխանցումներ:  

- Եթե լուրջ, ի՞նչ կասեք Զախարյանի և «Ֆերենցվարոշի» մասին: 

- Այդ լուրերի վերաբերյալ ոչինչ չունեմ ասելու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանի ազգային հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում` «Ֆերենցվարոշը»:

Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը ռուսական ակումբի կազմում անցկացրած 20 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ