Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքի «Գրադսկի» ստադիոնում ընկերական խաղ կանցկացնի Չեռնոգորիայի թիմի դեմ: Հայտնի են մեկնարկային կազմերը:
Չեռնոգորիա. Բալշա Պոպովիչ, Մարկո Վուկչևիչ, Սլոբոդան Ռուբեժիչ, Նիկոլա Շիպչիչ, Անդրեյա Վուկչևիչ - Մարկո Բակիչ, Անդրեյա Բուլատովիչ - Անդրեյա Ռադուլովիչ, Դրիթոն Քամայ, Վասիլյե Ադզիչ - Միլուտին Օսմայիչ:
Հայաստան. Արսեն Բեգլարյան - Վարազդատ Հարոյան, Ստյոպա Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան-Դանիել Աղբալյան, Տիգրան Ավանեսյան, Էդուարդ Սպերցյան - Էդգար Սևիկյան, Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան:
Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը Երևանի ժամանակով 21:45-ից կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ով:
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին Պրիշտինայում ընկերական խաղ էր անցկացրել Կոսովոյի թիմի դեմ և պարտվել 2-5 հաշվով: