Չեննայում ընթացող շախմատի Համաշխարհային 44-րդ օլիմպիադայում վստահ ելույթներն է շարունակում տղամարդկանց Հայաստանի հավաքականը, որը 5-րդ տուրում կարևոր հաղթանակ տարավ՝ 2,5-1,5 հաշվով առավելության հասնելով առաջատարների խմբում գտնվող Անգլիայի թիմի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի հաղթանակն ապահովեց Հրանտ Մելքումյանը՝ պարտության մատնելով Լյուկ Մաքշեյնին:
Մրցամարտի մյուս 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Գաբրիել Սարգսյանն ու Մայքլ Ադամսը, Սամվել Տեր-Սահակյանն ու Դավիդ Հովելը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Գավեյն Ջոնսը:
5 տուրից հետո տղամարդկանց Հայաստանի հավաքականն ունի 10 միավոր:


