Լևոն Արոնյանն արագ շախմատի Chessable Masters առցանց մրցաշարում անցկացրած երկրորդ մրցախաղում 1,5-0,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևին: Առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, երկրորդում Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը սպիտակներով 60-րդ քայլին հաղթանակ տարավ:
Հաջորդ փուլում Արոնյանը կմրցի ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի հետ, որը պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային: Վերջինս եզրափակիչում կմրցի Հիկարու Նակամուրայի հետ, որը 2,5-1,5 հաշվով հաղթել էր Ուեսլի Սոյին:
Հիշեցնենք, որ Սոն քառորդ եզրափակիչում 2,5-1,5 հաշվով պարտության էր մատնել Լևոն Արոնյանին: Սոն կմրցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը հաղթել էր վիետնամցի Լե Քուանգ Լիեմին «արմագեդոնում»:
Նոկաուտ համակարգով անցկացվող այս մրցաշարում երկու պարտություն կրած շախմատիստները դուրս են մնում հետագա պայքարից: