«Կոբրեսալ» ակումբի արգենտինացի դարպասապահ Լեանդրո Ռեկենան սեփական տուգանային հրապարակից գոլ է խփել «Կոլո-Կոլոյի» դեմ Չիլիի առաջնության խաղում (3-1):
Հարվածի կետից մինչև դարպասային գիծը տարածությունը կազմել է 101 մետր, որը համաշխարհային ռեկորդ է: Սպասվում է, որ գոլը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Անգլիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Նյուպորտ» ակումբի դարպասապահին, որը գոլ էր խփել 96,1 մետր հեռավորությունից: