Իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն Հռոմի «Լացիոյից» տեղափոխվել է թուրքական «Բեշիքթաշ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ստամբուլի ակումբը չի հայտնել գործարքի արժեքը: 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Եվրոպայի չեմպիոնը 2016 թվականի հուլիսից էր խաղում «Լացիոյում», անցկացրած 340 խաղում դարձել էր 207 գոլի և 54 գոլային փոխանցման հեղինակ:
Նախկինում իտալացին խաաղացել էր նաև Թուրինի «Յուվենտուսում», «Տորինոյում», Դորտմունդի «Բորուսիայում» և իսպանական «Սևիլիայում»:


