ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը:
Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (դուբլ «Զալցբուրգի» դեմ խաղում), «Աթլետիկոյի» արգենտինացի ռմբարկու Խուլիան Ալվարեսը (դուբլ «Բայերի» դեմ խաղում), կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան» (դուբլ «Բենֆիկայի» դեմ խաղում) և ՊՍՎ-ի ավագ Լյուկ դե Յոնգը (դուբլ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում):
Նախորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Լոնդոնի «Արսենալի» վինգեր Բուկայո Սական:


