Logo

ՉԼ. «Լիվերպուլը» հաղթեց Լիգայի փուլը, «Ման. Սիթի» քամբեքը, «Ինտերի» ու «Ռեալի» հաղթանակները, «Բարսայի» ոչ-ոքին

01:56 / 30.01.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայում ավարտվեց Լիգայի փուլը։

«Լիվերպուլը» վերջին` 8-րդ տուրում մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվեց ՊՍՎ-ին։

Չնայած բացասական արդյունքին` մերսիսայդյան գրանդը 21 միավորով Լիգայի փուլում գրավեց առաջին տեղը, Նիդերլանդների չեմպիոնը 14 միավորով 14-րդն է և կմասնակցի անցումային փլեյ-օֆֆին։

«Բարսելոնան» չկարողացավ օգտվել «Լիվերպուլի» սայթաքումից և տնային խաղում մարտական ոչ-ոքի` 2-2 գրանցեց «Ատալանտայի» դեմ խաղում։

«Բլաուգրանան» 19 միավորով երկրորդն է, «Ատալանտան» 15 միավորով` 9-րդը։

«Մանչեսթեր Սիթին», որը վերջին տուրից առաջ անցումային փլեյ-օֆֆի գոտուց դուրս էր, կարողացավ սեփական դաշտում 3-1 հաշվով կամային հաղթանակ տանել բելգիական «Բրյուգեի» դեմ խաղում։

Անգլիայի չեմպիոնը միավորների քանակը հասցրեց 11-ի և բարձրացավ 22-րդ տեղ` դուրս գալով անցումային փլեյ-օֆֆ։ «Բրյուգեն» նույնքան միավորով 24-րդ տեղում է և նույնպես կշարունակի պայքարը։

«Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հեթ-տրիկի շնորհիվ 3-0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» դեմ խաղում։

«Ներաձուրիից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Միլանյան գրանդը 19 միավորով պայքարն ավարտեց չորրորդ տեղում և հանդես կգա 1/8 եզրափակիչում, «Մոնակոն» 13 միավորով 17-րդն է և պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆում։

Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Բրեստին»։

«Արքայական ակումբը» 15 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը, «Բրեստը» 13 միավորով 18-րդն է։ Երկու թիմերն էլ պայքարը կշարունակեն անցումային փլեյ-օֆֆում:

«Բավարիան» Մյունխենում 3-0 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Սլովանին»։

Սլովակիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 70-րդ րոպեին։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 15 միավորով 12-րդն է, պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆում: «Սլովանը» պարտվեց բոլոր 8 խաղերը և զբաղեցրեց նախավերջին` 35-րդ տեղը։

Այսպիսով՝ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Արսենալը», «Ինտերը», Մադրիդի «Աթլետիկոն», Լևերկուզենի «Բայերը», «Լիլն» ու «Ասթոն Վիլան»: Անցումային փլեյ-օֆֆին կմասնակցեն «Ատալանտան», Դորտմունդի «Բորուսիան», Մադրիդի «Ռեալը», «Բավարիան», «Միլանը», ՊՍՎ-ն, ՊՍԺ-ն, «Բենֆիկան», «Մոնակոն», «Բրեստը», «Ֆեյենորդը», «Յուվենտուսը», «Սելթիկը», «Մանչեսթեր Սիթին», «Սպորտինգն» ու «Բրյուգեն»: Պայքարից դուրս մնացին Զագրեբի «Դինամոն», «Շտուտգարտը», «Շախտյորը», «Բոլոնիան», «Ցրվենա Զվեզդան», «Շտուրմը», «Սպարտան», «Լայպցիգը», «Ժիրոնան», «Զալցբուրգը», «Սլովանն» ու «Յանգ Բոյզը»:

Անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա հունվարի 31-ին՝ ժամը 15:00-ին, և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Այս փուլի առաջին խաղերը կկայանան փետրվարի 11-ին և 12-ին, պատասխան հանդիպումները՝ փետրվարի 18-ին և 19-ին:

Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 8-րդ տուր

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ատալանտա» (Իտալիա)` 2-2 (տեսանյութ)

Լամին Յամալ, 47, Ռոնալդ Արաուխո, 72 - Էդերսոն 67, Մարիո Պաշալիչ, 79

«Բրեստ» (Ֆրանսիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 0-3 (տեսանյութ)

Ռոդրիգո, 27, 78, Ջուդ Բելինգեմ, 56

«Ինտեր» (Իտալիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)` 3-0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 4 (11մ), 16, 67

Հեռացում` Քրիստիան Մավիսա, 12 («Մոնակո»)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բրյուգե» (Բելգիա)` 3-1 (տեսանյութ)

Մատեո Կովաչիչ, 53, Յոել Օրդոնես, 62 (ինքնագոլ), Սավինյո, 77 - Ռաֆայել Օնյեդիկա, 45

ՊՍՎ (Նիդերլանդներ) - «Լիվերպուլ» (Անգլիա)` 3-2 (տեսանյութ)

Յոհան Բակայոկո, 35, Իսմայել Սայբարի, 45, Ռիկարդո Պեպի, 45+6 - Կոդի Գակպո, 28 (11մ), Հարվի Էլիոթ, 40

Հեռացում` Ամարա Նալո, 87 («Լիվերպուլ»)

«Շտուտգարտ» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 1-4 (տեսանյութ)

Քրիս Ֆյուրիխ, 77 -  Բրեդլի Բարկոլյա, 6, Ուսման Դեմբելե, 17, 35, 54

«Յուվենտուս» (Իտալիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 0-2 (տեսանյութ)

Վանգելիս Պավլիդիս, 16, Օրկուն Կյոկչու, 80

«Բավարիա» (Գերմանիա) - «Սլովան» (Սլովակիա)` 3-1 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 8, Հարի Քեյն, 63, Կինգլսի Կոման, 84 - Մարկո Տոլիչ, 90

«Բայեր» (Գերմանիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)` 2-0 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 32, Նաթան Տելա, 64

«Ասթոն Վիլա» (Անգլիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)` 4-2 (տեսանյութ)

Մորգան Ռոջերս, 3,5, 90+1, Օլի Ուոթկինս, 60 - Ադամ Այդա, 36, 38

Չիրացված 11-մետրանոց` Օլի Ուոթկինս, 60 («Ասթոն Վիլա»)

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)` 3-1 (տեսանյութ)

Սերու Գիրասի, 17, 44, Ռամի Բենսեբայինի - Մառլոն, 50

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Միլան» (Իտալիա)` 2-1 (տեսանյութ)

Մարտին Բատուրինա, 19, Մարկո Պյացա, 60 - Քրիստիան Պուլիշիչ, 53

Հեռացում` Յունուս Մուսա, 39 («Միլան»)

«Ժիրոնա» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)` 1-2 (տեսանյութ)

Առնո Դանժումա, 28 - Ժորժինյո, 38 (11մ), Էթան Նվաների, 42

Չիրացված 11-մետրանոց` Ռահիմ Սթեռլինգ, 90+3 («Արսենալ»)

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)` 1-4 (տեսանյութ)

Ադամ Դագիմ, 90+1 - Ջովանի Սիմեոնե, 5, Անտուան Գրիզման, 13, 45+1, Մարկոս Լյորենտե, 63

«Լիլ» (Ֆրանսիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 6-1 (տեսանյութ)

Օսամե Սահրաուի, 4, Գեռնոր Թրաուներ, 38, 76 (ինքնագոլեր), Էյնջել Գոմես, 57, Ջոնաթան Դևիդ, 74, Ռեմի Կաբելա, 80 - Սանտիագո Խիմենես, 14 (11մ)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Բոլոնիա» (Իտալիա)` 1-1 

Կոնրադ Հարդեր, 77 - Տոմազո Պոգեգա, 12

«Շտուրմ» (Ավստրիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)` 1-0 

Արյան Մալիչ, 42

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)` 0-1 

Գելոր Կանգա, 69

Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

23:31 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Ռանիերի. «Կլինեմ Ֆրիդկինի խորհրդականը»

23:02 / 23.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Բավարիան» համաձայնեցրել է Ջոնաթան Տայի տրանսֆերը

22:38 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Relevo. Ալվարո Արբելոան կգլխավորի «Ռեալ Կաստիլյան», մարզչական շտաբում կլինի Դիեգո Լոպեսը

22:15 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդոն վաճառել է «Վալյադոլիդի» բաժնետոմսերը

Պաշտոնական
21:50 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Daily Mail. «Մանչեսթեր Յունայթեդը» կպահի Կազեմիրոյին

21:21 / 23.05.2025 • Խառը մենամարտեր

Ծառուկյանը պատրաստ է մենամարտել UFC-ի թեթև քաշային կարգի 8-րդ համարի դեմ

20:35 / 23.05.2025 • Ֆուտբոլ

The Athletic. «Լիվերպուլը» մոտ է Վիրցի տրանսֆերին

20:07 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Ալգուասիլ. «Կարծես թե Զախարյանը կմասնակցի «Ռեալի» դեմ խաղին»

19:36 / 23.05.2025 • Հեծանվասպորտ

fastnews-photo-icon
Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահն այցելել է մարզահամերգային համալիր

19:13 / 23.05.2025 • Բռնցքամարտ

fastnews-photo-icon
World Boxing-ին 106 երկրի ֆեդերացիաներ են միացել

18:51 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Չելսին» մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ Նկունկուին

18:11 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Աթլետիկը» երկարաձգել է Էռնեստո Վալվերդեի հետ պայմանագիրը

18:00 / 23.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Վանը» տանն ուժեղ էր «Փյունիկից»

17:23 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Թիկնիզյան. «Ոչ ոք ինձ չի հեռացրել, ոչ մի կոնֆլիկտ էլ ղեկավարության հետ չկա»

16:56 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Մոդրիչը մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխությանը

16:28 / 23.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում

15:59 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել Անգլիայի հավաքական

15:29 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Ֆաբրիցիո Ռոմանո. Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետ

14:59 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Նյուքասլը» ներկայացրել է նոր մրցաշրջանի համազգեստը

14:22 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Կամավինգան նույնպես արձագանքել է Մոդրիչի հրաժեշտին

13:45 / 23.05.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Գերագնահատված աստղի» թերագնահատված թիմը. Փլեյ-օֆֆի թաքնված ֆավորիտը

Բացառիկ
13:43 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Ռեալը» հայտարարեց Անչելոտիի հեռանալու մասին

Պաշտոնական
13:25 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Տուրկի Ալ աշ Շեյխը թիրախավորել է Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբը

12:59 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Մոնակոն» պատրաստ է պայմանագիր առաջարկել Ֆատիին

12:22 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

11:52 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Միլանը» Լունինի տրանսֆերի հարցով դիմել է «Ռեալին»

11:18 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Հայտնի է Խաբի Ալոնսոյի շնորհանդեսի օրը

10:53 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Իտալական գրանդերը կպայքարեն Ռասմուս Հոյլունդի համար

10:29 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Ռոդրիգոն՝ Մոդրիչին. «Լեգե՛նդ, սիրում եմ քեզ»

00:37 / 23.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Հայդենհայմը» 3 րոպեում 2 գոլ խփեց և ոչ-ոքի գրանցեց Բունդեսլիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում

00:10 / 23.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոմանո. «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

23:46 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Աթլետիկոն» Պաբլո Բարիոսի հետ նոր պայմանագիր է ստորագրել

Պաշտոնական
23:06 / 22.05.2025 • Ֆուտբոլ

Relevo. Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

22:39 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Պաշտոնական
22:20 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԲԿՄԱ - «Ալաշկերտ» հանդիպումը` FastNews-ի ֆոտոշարքում

22:05 / 22.05.2025 • Բռնցքամարտ

Հայաստանի երկու բռնցքամարտիկներ կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցաշարի

21:44 / 22.05.2025 • Հոկեյ

fastnews-video-icon
Հոկեյի ԱԱ. ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դուրս եկան կիսաեզրափակիչ

21:26 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռաֆինյան ու «Բարսելոնան» նոր պայմանագիր են ստորագրել

Պաշտոնական
20:53 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Fastex ՊԼ. ԲԿՄԱ-ն երկու գնդակ ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը

20:36 / 22.05.2025 • Թենիս

Ժնև. Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ