Logo

ՉԼ. «Արսենալ» - ՊՍԺ խաղի մրցավարական անձնակազմը

15:54 / 27.04.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Արսենալ» - ՊՍԺ դիմակայության առաջին խաղը կսպասարկի սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը, տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Լոնդոնում կայանալիք խաղում Վինչիչին եզրերում կօգնեն իր հայրենակիցներ Թոմաժ Կլանչնիկը և Անդրաժ Կովաչիչը: Տեսակրկնությունների գծով օգնականը նիդերլանդցի Դենիս Հիգլերն է, իսկ նրան կօգնի սլովենացի Ալեն Բորոշակը: Չորրորդ պաշտոնյան կրկին Սլովենիայից է` Մատեյ Յուգը:

Խաղը կկայանա ապրիլի 29-ին, Երևանի ժամանակով 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են կատալոնական «Բարսելոնան» և Միլանի «Ինտերը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ