Logo

ՉԼ. «Արսենալը» երեք գոլ խփեց «Ռեալին», «Ինտերը» թրիլերային հաղթանակ կորզեց «Բավարիայից»

00:55 / 09.04.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։

«Զինագործներից» տուգանայինից կատարած հարվածով անզուգական երկու գոլ խփեց Դեկլան Ռայսը, մեկ գոլով էլ աչքի ընկավ Միկել Մերինոն։ Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։

Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց Մյունխենի «Բավարիայից»:

«Ներաձուրիից» հաշիվը գեղեցիկ գրոհից հետո 38-րդ րոպեին բացեց թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը, իսկ տանտերերի պատասխան գոլը 85-րդ րոպեին խփեց 35-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերը։

Թվում էր, թե կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, սակայն Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 88-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզիի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց։

Իտալական գրանդի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 74-րդ րոպեին։ Նա դաշտից հեռանալուց 3 րոպե առաջ զգուշացվեց դեղին քարտով։

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 16-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Արսենալ» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 3-0 (տեսանյութ)

Դեկլան Ռայս, 58, 70, Միկել Մերինո, 75

Հեռացում` Էդուարդո Կամավինգա, 90+4 («Ռեալ»)

«Բավարիա» (Գերմանիա) - «Ինտեր» (Իտալիա)` 1-2 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 85 - Լաուտարո Մարտինես, 38, Դավիդե Ֆրատեզի, 88

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ