Logo

ՉԼ. «Աթլետիկոն» հաղթեց «Սլովանին», «Լիլը»` «Շտուրմին»

23:40 / 11.12.2024Ֆուտբոլ
null

Բրատիսլավայի «Սլովանն» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ խաղում անընդմեջ պարտվեց:

Սլովակիայի չեմպիոնը հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց Մադրիդի «Աթլետիկոյին», որի կազմում դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, մեկ գոլ էլ խփեց արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը:

«Սլովանի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Զուգահեռ Ֆրանսիայում մրցեցին «Լիլն» ու ավստրիական «Շտուրմ Գրացը»: Ֆրանսիական թիմը հաղթանակ կորզեց 3-2 հաշվով: 

«Լիլը» 13 միավորով 6-րդն է, «Աթլետիկոն»` 12 միավորով 10-րդը, «Շտուրմը»` երեք միավորով 29-րդը, Վլադիմիր Վայսի գլխավորած «Սլովանը» միավոր չունի և վերջինն է:

Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, 6-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Սլովան» (Սլովակիա)` 3-1 (տեսանյութ

Խուլիան Ալվարես, 16, Անտուան Գրիզման, 42, 57 - Դավիդ Ստրելեց, 51 (11մ)

«Լիլ» (Ֆրանսիա) - «Շտուրմ Գրաց» (Ավստրիա)՝ 3-2 (տեսանյութ)

Օսամ Սահրաուի, 37, Միշել Բեյքեր, 45+2, Հակոն Արնար Հարալդսոն, 81 - Օթար Կիտեիշվիլի, 45+4, Միկա Բայրեթ, 47

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա