ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրն ավարտվեց:
Կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց անգլիական «Նյուքասլին»: Դուբլ գրանցեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը բացեց գոլերի հաշիվն Իսպանիայի չեմպիոնի կազմում: Ռեշֆորդը գոլ խփեց 58-րդ և 67-րդ րոպեներին, երկրորդը` հեռվից շքեղ հարվածով:
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» տանը 2-0 հաշվով հաղթեց Իտալիայի չեմպիոն «Նապոլիին»: Գոլ խփեցին Էռլինգ Հոլանդն ու Ժերեմի Դոկուն:
«Նապոլին» խաղի մեծ մասն անցկացրեց 10 ֆուտբոլիստով. 21-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել թիմի ավագ Ջովանի Դի Լորենցոն: 26-րդ րոպեին էլ հյուրերի կազմում փոխարինվել էր բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, որը 10 տարի անցկացրել է «Մանչեսթեր Սիթիում»:
Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» էլ տանը 5-1 հաշվով կամային հաղթանակի հասավ Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայի» դեմ խաղում, իսկ Լիսաբոնի «Սպորտինգը» տանը 4-1 հաշվով հաղթեց Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում նորամուտը նշած ղազախական «Կայրաթին»:
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, առաջին տուր
«Նյուքասլ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 1-2
Էնթոնի Գորդոն, 90 - Մարկուս Ռեշֆորդ, 58, 67
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Նապոլի» (Իտալիա)` 2-0
Էռլինգ Հոլանդ, 56, Ժերեմի Դոկու, 65
Հեռացում` Ջովանի Դի Լորենցո, 21 («Նապոլի»)
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)` 5-1
Դավինսոն Սանչես, 37 (ինքնագոլ), Չան Ուզուն, 45+2, Ուիլֆրեդ Սինգո, 45+4 (ինքնագոլ), Ջոնաթան Բուրկարդտ, 66, Անսգար Կնաուֆ, 75 - Յունուս Ակգյուն, 8
«Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա) - «Կայրաթ» (Ղազախստան)` 4-1
Ֆրանսիշկու Տրինկան, 44, 65, Ալիսոն Սանտոս, 67, Ջեովանի Կուենդա, 68 - Էդմիլսոն, 86
Չիրացված 11մ` Մորտեն Հյուլման, 21 («Սպորտինգ»)
Կարդացեք նաև`
ՉԼ. «Կոպենհագենի» և «Բայերի» մարտական ոչ-ոքին, «Բրյուգեն» խոշոր հաշվով հաղթեց «Մոնակոյին»
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


