Logo

ՉԼ. Բարսեղյանի գոլն ու ասիստը, «Սլովանի» խոշոր հաշվով հաղթանակը

00:09 / 23.07.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթեց «Զրինսկիին»։

Տանտերերից գոլ խփեց ու ասիստ կատարեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Նա 40-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, իսկ 62-րդ րոպեին օգնեց գոլով աչքի ընկնել իր թիմակից Մարկո Տոլիչին։

Բարսեղյանը փոխարինվեց 86-րդ րոպեին, իսկ 19-րդ րոպեին նաև զգուշացվել էր դեղին քարտով։

Դիմակայության պատասխան խաղը կկայանա հուլիսի 29-ին Մոստարում, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։

«Սլովան» - «Զրինսկի» հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Սլովան» (Սլովակիա) - «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա)` 4-0

Տիգրան Բարսեղյան, 40, Դավիդ Ստրելեց, 42, Մարկո Տոլիչ, 62, Նիկոլայ Կուխարևիչ, 90+3

Կարդացեք նաև` 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ