Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Կայրաթին»։
Տանտերերը հաղթական գոլը խփեցին 90-րդ րոպեին. դարպասի գրավմամբ աչքի ընկավ 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։
Հյուրերը 65-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվել էր Իբրահիմ Ռահիմը։
«Սլովանի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բրատիսլավայում, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:15-ին։
Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում
«Կայրաթ» (Ղազախստան) - «Սլովան» (Սլովակիա)` 1-0 (տեսանյութ)
Դաստան Սատպաև, 90 (11մ)
Հեռացում` Ռահիմ Իբահիմ, 65 («Սլովան»)


