Logo

ՉԼ. Բարսեղյանն օգնեց «Սլովանին» դուրս գալ որակավորման երկրորդ փուլ

23:52 / 19.07.2023Ֆուտբոլ
Սլովան-2023

Բրատիսլավայի «Սլովանը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ:

Սլովակիայի չեմպիոնը որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Սվիֆթ Էսպերանժին»: Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:

Պատասխան խաղում «Սլովանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ սլովակ եզրային հարձակվող Վլադիմիր Վայսը, որը երկու գոլերն էլ խփեց 11-մետրանոցից: Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 82-րդ րոպեին:

«Սլովանը» որակավորման երկրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ, որն առաջին փուլում հաղթահարել էր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուի» արգելքը (1-0, 2-3, 11մ՝ 4-3):

«Սվիֆթ Էսպերանժը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում:

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)՝ 0-2 (առաջին խաղը՝ 1-1) (տեսանյութ)

Վլադիմիր Վայս, 55 (11մ), 62 (11մ)

Չիրացրած 11-մետրանոց՝ Դոմինիկ Շտոլց, 10 («Սվիֆթ Էսպերանժ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա