Logo

ՉԼ. «Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպման մրցավարական անձնակազմը

12:56 / 28.04.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բարսելոնա» - «Ինտեր» առաջին հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ Տեսակրկնապատկերների գծով օգնականը Ժերոմ Բրիզարն է, իսկ Վիլի Դելաժոն կօգնի նրան: Չորրորդ պաշտոնյան է Ֆրանսուա Լետեքսյեն։

Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 դեղին քարտ, նշանակել երեք 11-մետրանոց։

«Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, Երևանի ժամանակով 22:45-ից կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։

ՉԼ. «Արսենալ» - ՊՍԺ խաղի մրցավարական անձնակազմը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ