Logo

ՉԼ. «Բարսայի» ջախջախիչ և ՊՍԺ-ի կամային հաղթանակները

00:53 / 10.04.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։

«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, դարպասի մեկական գրավմամբ էլ աչքի ընկան Ռաֆինյան ու Լամին Յամալը։

ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում։

Հյուրերին 35-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Մորգան Ռոջերսը, սակայն 39-րդ րոպեին հեռվից հարվածով հիասքանչ գոլ խփեց 19-ամյա վինգեր Դեզիրե Դուեն ու հավասարեցրեց հաշիվը։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփեց Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման վերջակետը դրեց Նունու Մենդեշը։

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 15-ին։

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 4-0 (տեսանյութ)

Ռաֆինյա, 25, Ռոբերտ Լևանդվոկսի, 48, 66, Լամին Յամալ, 77

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ասթոն Վիլա» (Անգլիա)` 3-1 (տեսանյութ)

Դեզիրե Դուե, 39, Խվիչա Կվարացխելիա, 49, Նունու Մենդեշ, 90+2 - Մորգան Ռոջերս, 35

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ