Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» ու «Ինտերը» գերգոլառատ ոչ-ոքի գրանցեցին` 3-3։
Խաղի հաշիվը բացվեց արդեն 30-րդ վայրկյանին. «Ներաձուրիին» առաջ մղեց Մարկուս Թյուրամն ու խփեց մրցաշարի կիսաեզրափակիչի պատմության մեջ ամենաարագ գոլը։
21-րդ րոպեին հյուրերն անկյունայինի խաղարկումից հետո Դենզել Դյումֆրիսի գոլի շնորհիվ կրկնապատկեցին առավելությունը։
24-րդ ու 38-րդ րոպեներին «Բլաուգրանայից» դարպասի գրավմամբ աչքի ընկան համապատասխանաբար Լամին Յամալն ու Ֆերան Տոռեսը. հաշվի հավասարությունը վերականգնվեց:
«Ինտերը» 64-րդ րոպեին Դյումֆրիսի դուբլից հետո կրկին առաջ անցավ հաշվի մեջ, բայց հաջորդ գրոհի ժամանակ Ռաֆինյայի հուժկու հարվածից հետո միլանյան գրանդի դարպասապահ Յան Զոմեռն ինքնագոլ գրանցեց։
«Ինտերի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, որը 76-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, սակայն չնչին խաղից դուրս վիճակի պատճառով դարպասի գրավումը չարձանագրվեց։
Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա)` 3-3 (տեսանյութ)
Լամին Յամալ, 24, Ֆերան Տոռես, 38, Յան Զոմեռ, 65 (ինքնագոլ) - Մարկուս Թյուրամ, 1, Դենզել Դյումֆրիս, 21, 64