Logo

ՉԼ. «Բավարիան» պարտվեց «Լացիոյին», ՊՍԺ-ն առավելության հասավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ

01:52 / 15.02.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Լացիոն» 1-0 հաշվով տնային հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։

Հռոմեական ակումբի հաղթական գոլը 69-րդ րոպեին խփեց 33-ամյա իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Դրանից րոպեներ առաջ խաղադաշտից հեռացվել էր «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոն:

Վերջին 13 տարում «Լացիոն» «Բավարիային» եվրագավաթներում հաղթած առաջին իտալական ակումբն է։

Օրվա մյուս խաղում ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ընդունեց իսպանական «Ռեալ Սոսիեդադին» ու հաղթեց 2-0 հաշվով։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվողներ Կիլիան Մբապեն և Բրեդլի Բարկոլյան։

«Ռեալ Սոսիեդադի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը` փոխարինման դուրս գալով 66-րդ րոպեին։

Երկու դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան մարտի 5-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Լացիո» - «Բավարիան»` 1-0 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 69 (11մ)

Հեռացում` Դայո Ուպամեկանո («Բավարիա»), 67

ՊՍԺ - «Ռեալ Սոսիեդադ»` 2-0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 58, Բրեդլի Բարկոլյա, 71

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ