«Բենֆիկան», «Բրյուգեն» և «Կոպենհագենը» դարձան Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին մասնակիցները։
«Բենֆիկան» որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում 1-0 հաշվով հաղթեց Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ֆեներբահչեին»։ Դիմակայության առաջին մրցավեճում կողմերը չէին բացել հաշիվը։
«Բրյուգեն» տանը 6-0 հաշվով հաղթեց Գլազգոյի «Ռեյնջերսին»։ Շոտլանդիայում բելգիական ակումբը ևս հաղթել էր` 3-1։
«Կոպենհագենն» էլ սեփական դաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Բազելի» դեմ խաղում։ Կողմերի առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը։
«Ֆեներբահչեն», «Ռեյնջերսը» և «Բազելը» կխաղան Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։
Հանդիպումները «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում էին։ Խաղերը հեռարձակվում էին նաև Fast TV հավելվածում (iOS, Android):
Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպումներ
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 1-0
Կերեմ Ակթյուրքօղլու, 35
Հեռացում` Անդերսոն Տալիսկա, 82 («Ֆեներբահչե»)
«Բրյուգե» (Բելգիա) - «Ռեյնջերս» (Շոտլանդիա)` 6-0
Նիկոլո Տրեսոլդի, 5, Հանս Վանակեն, 32, Ռոբերտո Սեյս, 41, 45, Ալեքսանդր Ստանկովիչ, 45+2, Խրիստոս Ցոլիս, 50
Հեռացում` Մաքսիմիլիան Արոնս, 8 («Ռեյնջերս»)
«Կոպենհագեն» (Դանիա) - «Բազել» (Շվեյցարիա)` 2-0
Անդրեաս Կոռնելիուս, 46, Յուսուֆա Մուկոկո, 86 (11մ)


